Մեր իշխանությունները սրբորեն, կետ առ կետ կատարեցին իրենց վրա դրված բոլոր պարտավորությունները, ցույց տվեցին արտաքին ուժերին ծառայելու իրենց հմտությունն ու պատրաստակամությունը, տաղանդն ու նվիրվածությունը: Իսկ Հայաստա՞նը, Հայաստանի խնդիրնե՞րը...
Վերջերս ՌԴ Պետդուման առանց այլևայլության և օրենքի ուժով արգելեց անհեթեթ և արտառոց անունների գործածումն անծայրածիր և ծայրաստիճան բազմազգ Ռուսիայում։ Այսինքն, այն անունների, որոնք թվանշան են պարունակում, քրեական արտահայտություններ են կրում և այլն։
1993 թ. գրողների միության առաջին հարկի փոքրիկ սենյակում տեղավորված «Առագաստ» շաբաթաթերթի խմբագրություն հաճախ էր այցելում Արարատի շրջանի Լուսառատ գյուղի բնակիչ Եղիշե Ջալլաթյանը՝ մեր հավատարիմ ընթերցողներից մեկը:
Երևի ոչ ոք այնպես լավ և բազմակողմանի չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես ես: Երևի ոչ ոք այնպես խոր և օբյեկտիվ երբևէ չի վերլուծել նրա էությունը, անցած քաղաքական ճանապարհը, թաքնված, վերամբարձ մտքերը, ինչպես ես:
Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին։ ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհային խայտառակությունից։ Զուտ հայեցի և ազնվական է նպատակը։
Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Որպես հիվանդապահուհի, նոր էի աշխատանքի անցել Չիկագոյի ծերանոցներից մեկում։ Խնամքիս տակ պետք է գտնվեին մի քանի ծերեր։ Բուժքույրը ինձ ներկայացրեց նրանցից երեքին։
Հարյուր երկու տարի է անցել ցեղասպանությունից, բայց դեռ չենք կարողանում մեր քաղաքական խնդիրներն այնպես լուծել, որ չվտանգվի ապրելու մեր աստվածային իրավունքը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...